Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ճանաչեն Իսրայելի գոյության և սեփական անվտանգությունն ապահովելու իրավունքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է, եթե [Մերձավոր Արևելքի] բոլոր երկրները ճանաչեն Իսրայելի գոյությունը և նրա անվտանգությունը [ապահովելու անհրաժեշտությունը]»,- ասել է Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է ճանաչվի պաղեստինցիների սեփական պետություն ունենալու իրավունքը, «որտեղ նրանք նույնպես կարողանային անվտանգ ապրել»: «Մենք պետք է խուսափենք ցանկացած էսկալացիայից և լարվածությունից»,- ընդգծել է նախագահը։
