Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրшյելը պատրաստվում է մտնել Գшզшյի հատված

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է մտնել Գազայի հատված, սակայն չի բացահայտել ծրագրվող գործողության ժամկետները, առանձնահատկություններն ու մասշտաբները:

«Մենք արդեն ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, և սա միայն սկիզբն է։ Միաժամանակ պատրաստվում ենք վերգետնյա մուտքին։ Ես չեմ մանրամասնի, թե երբ, ինչպես և ինչ մասշտաբներով, ինչպես նաև մի շարք նկատառումներ, որոնք մենք հաշվի ենք առնում, որոնց ճնշող մեծամասնությունն ընդհանրապես անհայտ է հանրությանը: Այդպես էլ պետք է լինի․.. հանուն մեր զինվորների կյանքը փրկելու», — հայտարարել է Նեթանյահուն ազգին ուղղված հեռուստաուղերձում։

Վարչապետը հավելել է, որ կառավարության և զինվորականների գլխավոր նպատակները շարունակում են մնալ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ամբողջական վերացումը և առանց բացառության բոլոր պատանդների փրկությունը:

Կիսվել սոց․ ցանցերում