Եթե աննշան վնասվածքից հետո մեծ կապտուկներ են հայտնվում, պետք է զգուշանալ, ասել է թերապևտ Դարիա Միֆթախովան։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը պարզաբանել է, թե որ դեպքերում, երբ ի հայտ են գալիս այս ախտանիշները, պետք է դիմել մասնագետի։
Միֆթախովայի խոսքով՝ մեծ կապտուկները, որոնք առաջանում են փոքր հարվածներից հետո, կարող են հայտնվել արյան անբավարար մակարդման պատճառով։ Դա կարող է առաջանալ թրոմբոցիտների ցածր մակարդակի կամ մակարդման գործոնների անբավարարության պատճառով:
Պետք է նաև զգոն լինել մարմնի վրա մեծ քանակությամբ կապտուկների նկատմամբ, որոնք հայտնվում են միաժամանակ և ունեն մեկ սանտիմետրից ավելի մեծ չափ:
Բացի այդ, եթե կապտուկները հաճախ են առաջանում և ուղեկցվում են ինքնաբուխ արյունահոսությամբ, հատկապես հոդերի, մկանների և փափուկ հյուսվածքների, բժիշկները կարող են հեմոֆիլիայի կասկածներ ունենալ։
«Եթե մարմնի վրա հաճախ հայտնվում են մեծ քանակությամբ մեծ կապտուկներ, պետք է դիմել բժշկի»,- հորդորել է թերապևտը։
