Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար տուգանք կկիրառվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում, մասնավորաբար՝ վարչական պատասխանատվություն սահմանել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով և օրենքից բխող կառավարության որոշումներով սահմանված պահանջների խախտման համար: ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող իրավախախտումների շրջանակի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ պետական գաղտնիքի պահպանության ոլորտում օրենսդրությամբ հիմնականում պատասխանատվություն է նախատեսված տարբեր սուբյեկտների կողմից կամ տարբեր եղանակներով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար: Միևնույն ժամանակ, օրենսդրությամբ վարչական պատասխանատվության որևէ միջոց նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար: Ըստ ԱԱԾ-ի, գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ բազմաբնույթ խախտումներ են հանդիպում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ: «Պետական գաղտնիքի մասին» օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 28-ից»։ Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

Կիսվել սոց․ ցանցերում