Երևանում անցկացվեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի՝ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի երկրորդ առաջնությունը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի երկրորդ առաջնությունը՝ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի սաների շրջանում:Մրցաշարին մասնակցել է 42 դպրոցի շուրջ 300 սան՝ Հայաստանի բոլոր մարզերից: 6-ից 16 տարեկան մարզիկները մրցել են 6 տարբեր տարիքային խմբերում՝ միավորներ վաստակելով իրենց դպրոցների համար:«Մեր մասնաճյուղերի միջև մրցումների անցկացումը շատ կարևոր է Ֆեդերացիայի և մեր սաների զարգացման համար:Արդեն ավանդական դարձած  «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթը՝ լավ հնարավորություն է գնահատելու տարվա ընթացքում կատարած աշխատանքը, տեսնելու մարզիկների առաջխաղացումը և, առհասարակ, խրախուսելու սպորտի մասսայականությունը մեր երկրում», — նշեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:«Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի այս տարվա առաջնությունն արդեն երկրորդն է:Առաջինն անցկացվել է 2022 թվականին. դրան մասնակցել է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 37 դպրոցի շուրջ 250 սան:Միջոցառման շրջանակում «Գարաժ Մաստերս Մոլ»-ի կողմից Ֆեդերացիայի սաները ստացել են մարզահագուստ՝ կիմոնո: Այս տարի ևս ընկերությունը նվիրել է մարզահագուստ Ֆեդերացիայի նորաստեղծ՝ Վանաձորի մասնաճյուղի սաներին:«Գարաժ Մաստերս Մոլ»-ը խրախուսում է առողջ ապրելակերպը և աջակցում տարբեր մարզաձևերի զարգացմանը մեր երկրում:Մեզ մոտ գործում են ֆիթնես կենտրոնն ու բացօթյա մարզասարքեր:Անցած մեկ տարում մենք զարգացրել են մարզական ենթակառուցվածքները և այսօր մեզ մոտ անցկացվում են ոչ միայն կարատեի, այլ նաև ֆուտբոլի և բասկետբոլի մրցաշարեր:Եվ այս ծրագրերը շարունակական են», — նշեց  «Գարաժ Մաստերս Մոլ» ընկերության Գլխավոր տնօրեն Գոռ Մկրտչյանը:Նշենք, որ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի  առաջնության լավագույն մարզիկները հնարավորություն կստատան ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցաշարերում: «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի այս տարվա առաջնության հաղթող է ճանաչվել՝ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի Քեղարքունիքի մասնաճյուղը:Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջնությունում հաղթել է ֆեդերացիայի Գավառի մասնաճյուղը: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար Երևանի և Իջևանի մասնաճյուղերը:Երևանում անցկացվեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի՝ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի երկրորդ առաջնությունըՀոկտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի երկրորդ առաջնությունը՝ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի սաների շրջանում:Մրցաշարին մասնակցել է 42 դպրոցի շուրջ 300 սան՝ Հայաստանի բոլոր մարզերից: 6-ից 16 տարեկան մարզիկները մրցել են 6 տարբեր տարիքային խմբերում՝ միավորներ վաստակելով իրենց դպրոցների համար:«Մեր մասնաճյուղերի միջև մրցումների անցկացումը շատ կարևոր է Ֆեդերացիայի և մեր սաների զարգացման համար:Արդեն ավանդական դարձած  «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթը՝ լավ հնարավորություն է գնահատելու տարվա ընթացքում կատարած աշխատանքը, տեսնելու մարզիկների առաջխաղացումը և, առհասարակ, խրախուսելու սպորտի մասսայականությունը մեր երկրում», — նշեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:«Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի այս տարվա առաջնությունն արդեն երկրորդն է:Առաջինն անցկացվել է 2022 թվականին. դրան մասնակցել է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 37 դպրոցի շուրջ 250 սան:Միջոցառման շրջանակում «Գարաժ Մաստերս Մոլ»-ի կողմից Ֆեդերացիայի սաները ստացել են մարզահագուստ՝ կիմոնո: Այս տարի ևս ընկերությունը նվիրել է մարզահագուստ Ֆեդերացիայի նորաստեղծ՝ Վանաձորի մասնաճյուղի սաներին:«Գարաժ Մաստերս Մոլ»-ը խրախուսում է առողջ ապրելակերպը և աջակցում տարբեր մարզաձևերի զարգացմանը մեր երկրում:Մեզ մոտ գործում են ֆիթնես կենտրոնն ու բացօթյա մարզասարքեր: Անցած մեկ տարում մենք զարգացրել են մարզական ենթակառուցվածքները և այսօր մեզ մոտ անցկացվում են ոչ միայն կարատեի, այլ նաև ֆուտբոլի և բասկետբոլի մրցաշարեր:Եվ այս ծրագրերը շարունակական են», — նշեց  «Գարաժ Մաստերս Մոլ» ընկերության Գլխավոր տնօրեն Գոռ Մկրտչյանը:Նշենք, որ «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի  առաջնության լավագույն մարզիկները հնարավորություն կստատան ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցաշարերում: «Գարաժ Մաստերս Մոլ»-ի Գավաթի այս տարվա առաջնության հաղթող է ճանաչվել՝ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղը:Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջնությունում հաղթել է ֆեդերացիայի Գավառի մասնաճյուղը:Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար Երևանի և Իջևանի մասնաճյուղերը:

© https://shamshyan.com/hy/article/2023/10/26/1248845

Կիսվել սոց․ ցանցերում