Նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր, ընտրվեցին ավագանու խմբակցությունների ղեկավարներ

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր փոխքաղաքապետեր նշանակվեցին և ընտրվեցին խմբակցությունների ղեկավարներ:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ երկրորդ փոխքաղաքապետ:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը վերանշանակվեց իր պաշտոնին: Մինչև փոխքաղաքապետ նշանակվելը Գրիգորյանն արդարադատության փոխնախարար էր:

«Հանրապետություն» խմբակցությունից փոխքաղաքապետ նշանակվեց Սարգիս Մադաթյանը:

Կիսվել սոց․ ցանցերում