Ինչ է հավատը։Հավատն ընծա է։Այն գիտելիք չէ, որը պիտի ձեռք բերել,հարգանք չէ, որին պիտի արժանանալ,սիրտ չէ, որը պիտի նվաճել։Հավատը մի ափ լույս է, որը շնորհվում է մարդուն,աշխարհ գալուն պես,դրվում է նրա սրտի մի անկյունում որպես ուղղորդիչ ուժ։Այդ լուսե ուժն է,որն օգնում է երեխային անել առաջին քայլերը,արտաբերել առաջին բառերը։ Քանի դեռ երեխային չեն ապականել աշխարհիկ կասկածներով,նա գիտի ինքն ով է,որտեղից է եկել,նա զգում է իր հոգևոր լինելը։Եվ երեխան հավատում է, որ Աստվածային ուժի կրողն է,ԱՐԱՐԻՉԻ շարունակությունը ։Այդ է պատճառը, որ ՔՐԻՍՏՈՍ պատվիրում է երեխաների նման լինել,անապական,հավատի լույսը սրտում կրող,բաց և մաքուր։Միայն այս կերպով է հնարավոր զգալ ու տեսնել ԱՍՏԾՈ ներկայությունը մեր կյանքում։Մեծանալով մենք մոլորվում ենք։ Մեզանից շատերը,ամեն տարվա հետ կորցնում ենք այն,ինչ մեզ հետ բերել էինք այս աշխարհ, մենք կորցնում ենք մեր լույսը, մեր ընծան,հենարանը,որի վրա պիտի կառուցվեր մեր կյանքը։Մեզ հետ կատարված ամենատարբեր դեպքերը հանգեցնում են նրան, որ մենք սկսում ենք մտածել, թե հավատը կարելի է ձեռք բերել,գնել,նվաճել իմանալ,շոշափելի դարձնել։ ՈՒ երբ մենք ձախողվում ենք այդ գործում,սկսում ենք ժխտել հավատի անհրաժեշտությունը կամ գոյությունը, սկսում ենք մեր հոգին լցնել այն խորը դատարկությամբ,որն առաջանում է հավատի կորուստից։Եվ այդպես կորցնելով հավատքը,մենք ընկնում ենք ամենատարբեր մոլորությունների և փորձությունների մեջ։Բայց ԱՍՏՎԱԾ երբեք բաց չի թողնում մեր ձեռքը, նույնիսկ երբ մենք ուրանում ենք ՆՐԱՆ, երբ խեղդվում ենք մեր իսկ գործած մեղքերի ճահիճում, երբ անհավատությունը հպարտանալու առիթ ենք դարձնում ու դրանով ողողում մեր շրջապատը։ ԱՍՏՎԱԾ բոլոր մարդկանց հետ է, և միշտ սպասում է մեր դարձին, ինչպես Աստվածաշնչում ասում է.ԴԱՐՁԵՔ ԴԵՊԻ ԻՆՁ և ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԴԵՊԻ ՁԵԶ։ԱՄԵՆ Հավատացեք և վստահեք ԱՍՏԾՈՒՆ,առանց ՆՐԱ սուրբ կամքի ոչինչ չի լինում։Ամեն։
Հավատն ընծա է
