Կենտրոնական Իտալիայի Սենիգալիա քաղաքից անօթևան տղամարդը վիճակախաղով շահել է 37000 եվրո, սակայն չի կարող վերցնել իր շահումը, քանի որ չունի անհրաժեշտ փաստաթղթեր, գրում է Corriere Adriatico թերթը։
Ջանլուիջին՝ Կասանո մականունով, որը նա ստացել է ի պատիվ Ռոմայի և Մադրիդի «Ռեալի» հայտնի նախկին ֆուտբոլիստի, Անկոնա նահանգի քաղաքում վիճակախաղի տոմսերի մշտական գնորդն էր և միշտ օգտագործում էր նույն համարները։ Բախտը նրան ժպտաց անցյալ երեքշաբթի, երբ 1,5 եվրո արժողությամբ տոմսը նրան բերեց 37 հազար եվրոյի շահում։ Ջանլուիջիի առողջության ապահովագրության քարտի բացակայությունը խանգարում է նրան գումարը վերցնել։
Caritas բարեգործական կազմակերպությունը, որը նրա խնամքով էր զբաղվում անցած ձմռանը, խոստանում է օգնության հասնել Կասանոյին։ Կազմակերպությունը խոստանում է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, որոնք տղամարդը վաղուց է թողել իրենց մոտ։
