Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում, սակայն վրացական «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Վրաստանում երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Թբիլիսիի և Երևանի ներկայացուցիչների հետ, եթե հայկական կողմը համաձայնի դրան։
Նշենք, որ Թբիլիսին մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստան տեղափոխեց 15 գերվարված զինվորական, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ քարտեզներ։
Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։
