ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավային Կովկասում ապահովում է կայունություն և անվտանգություն․ Ժոլի

Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին,որը վերջին օրերինտարածաշրջանայն այցով Հայաստանում էր, «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի վերաբերյալ՝  նշելով․

«Հայաստանում մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։

Կանադայի ներդրման շնորհիվ EUMA-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիթորինգի ուղղությամբ՝ ապահովելով կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում»։

Հիշեցնենք՝ Կանադայից 2 դիտորդ ևս առաջիկայում միանալու է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը:

Կիսվել սոց․ ցանցերում