Իսրшյելի ռшզմшքшղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գшզшյի հատվածի վրա լայնածավալ հшրձшկման հարցում. The New York Times

Այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը, փոխանցում է 1lurer-ը:
«Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և հարվածներ է հասցրել ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերին, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններին և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»,- ասվում է հայտարարության մեջ: Գրոհի ավարտին զորքերը լքել են տարածքը։
The New York Times-ն էլ, վկայակոչելով բարձրաստիճան զինվորականներին և պաշտոնյաներին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային գործողության Գազայում, սակայն ռազմական և քաղաքական առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ և ինչպես այն սկսել:
Ըստ պարբերականի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայում ցամաքային գործողության վերջնական պլանը, որը մշակել է իսրայելական բանակի հրամանատարությունը:
Կիսվել սոց․ ցանցերում