Գվարդիոլա․ Հոլանդը ճնշման տակ է

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ղեկավարած թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ հանրային ճնշման մասին։

«Անցած մրցաշրջանում իր բարձր արդյունավետության պատճառով Էրլինգ Հոլանդն այժմ հանրային ճնշման տակ է։ Նրանից ակնկալում են ամեն խաղում 7 գոլ, ինչը հնարավոր չէ։

Էրլինգը երջանիկ է, շատ գոլեր է խփել, իսկ մարդիկ ասում են, թե նա անհաջողության է մատնվում այս մրցաշրջանում անցած մրցաշրջանի 52 գոլից հետո։ Հնարավոր է՝ անհրաժեշտ պահին նա ավելի արդյունավետ լինի։ Չեմպիոնների լիգայում նա ցուցադրում է լավ արդյունք։

Էրլինգը անհավանական պրոֆեսիոնալ է, հրաշալի մարզիկ է եւ շատ համեստ է։ Նա ներգրավված է խաղի մեջ, գործընթացի մասնակից է։ Ես չեմ ցանկանում, որ նա կանգնի տուգանային հրապարակում եւ սպասի գոլային պահին ու գոլեր խփի։

Նա ավելի գրագետ խաղացող կդառնա, եթե մասնակցի ամբողջ խաղային գործընթացիկն։ Ես չեմ կասկածում, որ նա կհասնի դրան։ Էրլինգն ունի կատարելագործվելու ցանկություն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի 29-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Կիսվել սոց․ ցանցերում