Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն Երևանում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությունը չընդունելու հարցին:
Մասնավորապես՝ լրագրողների հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Հունգարիան վետո է դրել ԵՄ երկրների համատեղ հայտարարության վրա, նա պատասխանեց հետևյալը. ՛՛Կարող եմ հետևյալն ասել։ ԵՄ-ն ունի բարձր ներկայացուցիչ՝ պարոն Բորելը։ Նա միշտ ազատ հայտարարություններ է անում, մենք դրանց վրա վետո չենք դնում։ Եվ քանի որ նա նման հնարավորություն ունի, ավելորդ ենք համարում պայմանավորվել այն ամենի շուրջ, ինչ նա պետք է ասի բոլորի անունից։ Նա գերագույն ներկայացուցիչն է, բոլոր պատասխանատվությունն ու լիազորությունները նրա ձեռքերում են։ Նա կարող է հայտարարություններ անել, և անում է: Ոչ միայն այս, այլեւ այլ հարցերում։
Մենք ասել ենք՝ սա բարձր ներկայացուցիչն է, սա իր գործն է, նա պետք է հայտարարություններ անի։ Նա զբաղեցնում է այս պաշտոնը և դրա համար աշխատավարձ է ստանում։ Սա մեր ընդհանուր տեսակետն է՛՛:
