Ով է Իջևանում հայտնաբերված կասկածելի տղամարդը․ մանրամասներ

Այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսել է թուրքերեն։ Ըստ աղբյուրի, ուղևորները նկատել են, որ այդ անձը զանգերը ստացել  է թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը և  ոստիկանություն են դիմել:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները ստուգել են անձին, ապա բաց են թողել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում այդ անձը Թիֆլիսի բնակիչ է եղել, խոսել է այդ բարբառով, ինչն էլ թերևս թյուրիմացության տեղիք է տվել։

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, սակայն վերջինս նշեց, թե ոչնչից տեղյակ չէ, քանի որ կառավարության նիստին է եղել։

Կիսվել սոց․ ցանցերում