Ռուսшստшնի իրավապահները քրգործ են հարուցել Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ

Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանիցի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։

 

Գրիգորի Մելքոնյանիցի նկատմամբ քրեական գործը հարուցվել է «անցանկալի հասարակական կազմակերպության» աշխատանքը կազմակերպելու համար։ Այդ մեղադրանքով նրան 6 տարվա ազատազրկում է սպառնում։

 

Հայտնում են, որ նրա բնակարանը խուզարկվում է։ Խուզարկություններ են կատարվել նաև Մոսկվայում ու մի շարք քաղաքներում նրա համակիրների՝ 14 ռեգիոնալ համակարգողների ու ակտիվիստների բնակարաններում։

 

Նշենք, որ «Գոլոսը» անդամակցում էր «Ընտրությունների դիտարկում կազմակերպելու եվրոպական ցանցին» (ENEMO), որը 2021-ին Ռուսաստանում ճանաչվել է «ոչ ցանկալի կազմակերպություն»։ Այդ որոշումից հետո «Գոլոսը» դադարեցրել էր իր մասնակցությունը այդ ցանցին, որտեղ ընդգրկված են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի շուրջ 18 երկրների անկուսակցական և ոչ կառավարական կազմակերպություններ։

Կիսվել սոց․ ցանցերում