Հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք:

Կիսվել սոց․ ցանցերում