Ադրբեջшնը Ասկերшնի շրջանում կրшկ է բացել Սшրուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Կիսվել սոց․ ցանցերում