Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն — Աշտարակի խճուղիներում:
- Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի — Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ:
- Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և, Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղղությամբ առաջին բացվածքում:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
