Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա: Դրանք և՛ օրինական են, և՛ անօրինական:
Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
«ԼՂ ոստիկանության աշխատողների հետ համագործակցում ենք, որ որոշակի պատկերացում ունենանք»,- ասաց նա:
Ըստ նախարարի, խնդիր կա նաև որպես պարգևատրում տրված զենքերի հետ կապված: Եթե ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կան տեղեկություններ, ապա ԼՂ-ից տեղահանված անձանց մասին չկան:
