Ադրբեջшնшկшն կողմը փորձել է խափանել шրցшխցի բանախոսների մասնակցությունը հրատապ ասուլիսին. Արցшխի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ՄԱԿ անվտանգության խորհրդի նսիտին հստակ ձևակերպումներ են տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։

 

«Միևնույն ժամանակ մտահոգություններ ունենք մի շարք երկրների կողմից, որ փորձեր են կատարվել ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչն անթույլատրելի է։ Եվ որը չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթով սահմանված պարամետրերին»,- ասել է Ղազարյանը։

 

Արցախի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ՄԱԿ արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ նման լիազորություներ, և՛ նման կարողություններ, որպեսզի կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը «մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»։

 

Նշենք, որ հրատապ ասուլիսի ժամանակ Սերգեյ Ղազարյանը՝ հավելեց, որ ադրբեջանական կողմը կտրել է մալուխը և հատուկ գործողություններ է իրականացնում՝ ամեն կերպ խոչընդոտելու Արցախի բանախոսների միացումը՝ ասուլիսին։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում