Z սերնդի կանայք մարտահրավեր են նետում կրծկալներին

Z սերնդի կանայք մարտահրավեր են նետում… կրծկալներին: «No Bra» հեշթեգը TikTok-ում ունի ավելի քան 600 միլիոն պիտակ, որտեղ կանայք կիսում են իրենց հանդերձանքն ու կարծիքը կրծկալ կրելու վերաբերյալ: #nobrachallenge միտումը վիրուսային է դառնում՝ ավելի քան 9 միլիոն դիտումներով: Այս մասին հայտնում է NYP-ը։

Հիմնականում կանայք կիսվում են առանց կրծկալի իրենց հանդերձանքով: Կանանցից մեկն, օրինակ, Vaninileon մականունով, կիսվել է իր փորձով՝ ասելով, որ ամբողջ շաբաթ կփորձի քայլել առանց կրծկալի։ «Ես մեծից մինչեւ միջին կուրծք ունեմ եւ ցանկանում եմ փորձել առանց կրծկալի մնալ առնվազն մեկ շաբաթ», — ասել է նա: Նրա խոսքով՝ ինքը չի սիրում ամռանը կրծկալ կրել, քանի որ դա փչացնում է նորաձեւության պահերը։

Vaninileon-ը միլիոնավոր դիտումներ է հավաքել, շատերին հետաքրքիր է հետեւել նրա «նորաձեւության ճամփորդությանը»։

Կանայք ոչ միայն ցանկանում են այրել իրենց կրծկալները, այլ ուզում են իմանալ, թե ինչպես ոճավորել իրենց հանդերձանքն առանց դրանց: Այս տենդենցը դարձել է թրենդ նաեւ հայտնիների շնորհիվ, ովքեր հաճախ են ներկայանում առանց ներքնազգեստի։

Իհարկե, ոչ բոլոր Z սերնդի ներկայացուցիչներն են պատրաստ գնալ այդ ռիսկին: Օրինակ, Tiktoker Լեյսի Կլերը տեսահոլովակ է նկարահանել, որտեղ նա առանց կրծկալի սպիտակ կրոպ տոպով ցույց է տալիս, որ կրծկալ չկրելը բոլորի համար չէ:

Հոգեբան Կարլի Դոբերը բացատրել է, որ միտումը ուժեղ «հայտարարություն» է երիտասարդ կանանց համար: «Զգացմունքային եւ հոգեբանական տեսանկյունից կրծկալ չկրելը կարող է վկայություն լինել այն մասին, թե ինչպես եք ցանկանում ներկայանալ աշխարհին, նաեւ ինչպես եք ցանկանում թաքցնել մարմնի նորմալ մասերը», — ասել է նա: Շատ կանայք իրենց «ազատված» են զգում՝ չկրելով կրծկալ, ասում է նա, ինչը նշան է, որ երիտասարդ կանայք ցանկանում են վերադարձնել իրենց «ազատ կամքը»:

Կիսվել սոց․ ցանցերում