Բրիտանահայ ալտ-փոփ երգահան, պրոդյուսեր եւ արտիստ Ripsime-ն ներկայացրել է իր «Wicked & Wise» սինգլը, որն իր վերջին երաժշտական նախագծի՝ Capsule I: Wicked and Wise-ի երրորդ թրեքն ու գլխավոր սինգլն է:Նախագիծը ձայնագրվել է նրա՝ Հայաստանում գտնվելու ընթացքում։ Նա նոր երգերը ձայնագրել է այն վայրերից, որտեղ, գուցե, այլեւս չկարողանա վերադառնալ՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, որի արդյունքում արցախահայությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը։
Այս դեբյուտային EP-ն արտացոլում է նրա անձնական փորձը հայաստանյան պատերազմի եւ նրա պայքարը՝ հոգու եւ սիրո աճի, ընդունման եւ ստեղծագործական ազատության համար: «Wicked & Wise» գլխավոր սինգլը միավորում է էլեկտրոնային փոփ երաժշտության մութ եւ ոգեշնչող կողմերը, բայց աչքի է ընկնում նաեւ գերժամանակակից նյարդով, որը գերազանցում է աղմուկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
