Բեդրոս Կիրկորովը փախել է հիվանդանոցից

Երգիչ Բեդրոս Կիրկորովը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։

Ըստ հրապարակման՝ Կիրկորով ավագը որոշել է ոչ ավանդական մեթոդներով բուժվել տանը։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի սկզբին կատարողն ինքն էր դիմել բժիշկների օգնությանը։ Նա գանգատվել էր այտուցից, մեջքի ցավից, շնչահեղձությունից և թուլությունից։ Կլինիկայում 91-ամյա Կիրկորովի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, բրոնխային անցանելիության խանգարում և երկկողմանի հիդրոթորաքս (թոքերի և կրծքավանդակի պատի միջև ընկած հատվածում ավելորդ հեղուկի առաջացում):

Սակայն Կիրկորով ավագը որոշել է հեռանալ հիվանդանոցից՝ նշելով, որ ցանկանում է կենտրոնանալ ոչ ավանդական բուժման վրա՝ իր ծանոթ բժշկի ղեկավարությամբ:

Shot–ը նշում է, որ կատարողը հիվանդանոցում անցկացրել է ընդամենը 17 օր։

 

Աղբյուրը՝

https://mediahub.am/post/b490e7ca8b9226c4

Կիսվել սոց․ ցանցերում