Շանթ Սարգսյանը հաղթել է шդրբեջшնցի գրոսմայստեր Նիջաթ Աբшսովին. FIDE Grand Swiss

Ավարտվել է «FIDE Grand Swiss» մրցաշարի 8-րդ խաղափուլը: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին:

Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

«Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ», — նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում