Նորից դիմում եմ աշխատանքի եւ տոցիալական հարցերի նախարարությանը։ էդ ինչո՞վ եք մտածում, որ Արցախից տեղահանված, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող, անկողնուն գամված 17-ամյա աղջկա հաշմանդամության թոշակը չեք տալիս։
Ինգայի ընտանիքը 2020թ տեղահանվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից, ունի 4 երեխա, եւ երեխաներից մեկը անկողնուն գամված է։ Այս ընտանիքը ապրում է Մեծամորում՝ ժամանակավոր տնակում եւ մինչեւ սեպտեմբեր ամիսը երեխայի թոշակը եւ նպաստ ստացել են, բայց արդեն երկրորդ ամիսն է ոչինչ չեն ստանում։ Անկողնուն գամված աղջիկը դեղերի, ամենօրյա հիգիենայի պարագաների կարիք ունի եւ մայրը չի կարողանում այդ հարցերը լուծել։
Կասե՞ք, ինչ եք մտածել, որ անկողնուն գամված հիվանդ երեխայի թոշակն ու ընտանիքի նպաստը կտրել եք։
Ընտանիքի մոր՝ Ինգայի հեռախոսահամարն է՝ 055808957, հուսամ, նախարարությունից կզանգեն ու կպարզաբանեն։
Իսկ ովքեր կցանկանան օգնել չորս երեխա ունեցող այս ընտանիքին, խնդրում եմ զանգահարել Ինգային։