Օրերս պատգամավորական մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը։
Նրան հաջորդող՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 47-րդ, 48-րդ և 49-րդ համարներում համապատասխանաբար ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ։
Այս մասին տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի 50-րդ համարը Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն է։
Ինքնաբացարկների վերաբերյալ ԿԸՀ նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 15.00-ին։
