Կհանդիպեն Ռուսաստանում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպման միջոցով։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Տեղյակ չեմ, դա դեռ որպես պաշտոնական գաղափար է հնչեցվել, բայց քայլեր չկան, տեղյակ չեմ կոնկրետ քայլերից»,– ասաց նա։
Նշենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
«Մենք վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ համաձայնագրերի մի շարք, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում»,- հավելել էր նա:
