Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս Երեւանում էր, որտեղ նշել են քրոջ՝ Նունիկի ծննդյան տարեդարձը: Դիմահարդարն ինստագրամյան հետեւորդների հետ, պարբերաբար, կիսվում էր նաեւ այստեղ անցկացրած իր ժամանցով:
Քրոջ ծննդյան տարեդարձին Գոհարն ընտրել էր սպիտակ կորսետի ու պատռված լայն ջինսե տաբատի համադրությունը՝ կերպարը լրացնելով արծաթափայլ ականջօղերով եւ կոշիկներով: Իսկ երեւանյան զբոսանքի համար դիմահարդարը նախընտրել էր երկար վարդագույն շապիկ՝ ջինսե բաճկոնի ու մինչեւ ծնկները հասնող ջինսե կոշիկների համադրությամբ:

Ըստ հրապարակումների՝ Գոհարը ոչ միայն հասցրել է զբոսնել Երեւանով, այլեւ ինքն իր հետ ընթրիք կազմակերպել Սեւանա լճի ափին: Սեւանի ֆոնին արված լուսանկարին կից դիմահարդարը գրել էր,-«Երեւանում ինքս ինձ հրավիրել եմ ընթրիքի, իսկ հաջորդ օրը՝ ճաշի. եղել եմ մենակ՝ իմ մտքերի հետ: Նախկինում կարծում էի, թե երբեք չեմ կարողանա հաճույքով որեւէ բան միանյակ անել, բայց տարիների ընթացքում տեսնում ես, որ ամեն ինչ կարողանում ես»:
Այնուամենայնիվ, նա հավելել է՝ «Ո՞ւմ եմ ստում: Մարդուն մարդ է պետք, պարզապես իմ մարդը, երեւի, լուսնի վրա է»:
