Երեխայի հանդեպ նման պահվածք դրսեւորած անձին ոչ միայն պետք է բանտարկեն, այլ պետք է հատուկ վիրահատության ենթարկեն՝ զրկելով նրանց հետագա վերարտադրողական հնարավորությունից ու ամենայն լրջությամբ՝ ճակատին «կայենական նշան»՝ աղվեսադրոշմ դաջեն

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։ Հայտարարության մեջ կարդում ենք․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Սա այն քիչ դեպքերից է, երբ ծանոթանալով գոնե համացանցում այդ դեպքի առնչությամբ եղած նյութերին, ցանկանում ես մի կողմ դնել ցանկացած իրավական հասկացություն ու հարցին անդրադառնալ ոչ թե որպես քաղաքակիրթ մարդ, այլ որպես արդար դատաստանի, նույնիսկ լինչի դատաստանի կողմնակից։ Ինչ նկատի ունեմ։ Որեւէ հանցագործություն անհետեւանք չպետք է մնա։ Ու նման դեպքերում պետք է աշխատի արդար դատաստանի սկզբունքը, այն արդար դատաստանի, որը սահմանված՝ «Ակն ընդ ական» սկզբունքով։

Երեխայի հանդեպ նման պահվածք դրսեւորած անձին ոչ միայն պետք է բանտարկեն, այլ պետք է հատուկ վիրահատության ենթարկեն՝ զրկելով նրանց հետագա վերարտադրողական հնարավորությունից ու ամենայն լրջությամբ՝ ճակատին «կայենական նշան»՝ աղվեսադրոշմ դաջեն, որպեսզի մինչեւ մահ ով հանդիպի՝ իմանա, թե ում է հանդիպել։
Որքան էլ ներկայանանք որպես քրիստոնյա, սակայն այս դեպքում օրինակելի է մահմեդական աշխարհում ընդունված այն սկզբունքը, երբ գողության մեջ բռնվածի ձեռքն են անդամահատում, որպեսզի էլ չկարողանա գողություն կատարել։ Ու առհասարակ՝ կեղծ դեմոկրատիա խաղալու իմաստը չկա։ Կան հանցագործություններ, որոնց պարագայում պետք է վերականգնվի մահապատիժը։ Եւ տվյալ դեպքը սա այդ դասին է պատկանում։ Երեխան որեւէ մարդու համար Աստծո պարգեւ է եւ այդ պարգեւի հանդեպ որեւէ ոտնձգություն կատորղի հանդեպ Աստծո պատիժը պետք է սկսել իրականացնել մեր այս երկրային իրականության մեջ արդեն։ Իսկ թե հետո Աստված ինչ կանի, դա արդեն Աստծո գործն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/827ee8eb8fdc6560726430ca4688ad2b

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում