Երեքշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.09-ին Թումշուկ քաղաքային թաղամասից 139 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը 8 կիլոմետր խորության վրա է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
