ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների հետևանքով ջրի հզոր հոսքերը տանում են մեքենաները

Գերմանիայի հարավը ծածկվել է հորդառատ անձրևներով: Ջրի հզոր հոսքերը տանում են մեքենաները։

Նյուրնբերգում հորդառատ անձրևների հետևանքով հասարակական տրանսպորտը կաթվածահար է։ Շատ վարորդներ անգամ ստիպված են եղել մեքենաներից իջնել պատուհաններից։

Համացանցում կադրեր են տարածվում, որոնցում երևում է՝ ինչպես են հորդառատ անձրևները ջրով հեղեղել քաղաքի փողոցները։

Նշենք, որ տեղումները Գերմանիայում արդեն մի քանի օր է։

 

Կիսվել սոց․ ցանցերում