ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Москва-Сити»-ից քաղաքացիների զանգվածային տարհանում է իրականացվել

«Москва-Сити»-ից (Մոսկվայի միջազգային բիզնես կենտրոն) քաղաքացիների զանգվածային տարհանում է իրականացվել. Պատճառը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարձակման մասին կեղծ հաղորդումն էր, հայտնում են տեղի լրատվականները։

Հաղորդվում է, որ ավելի քան 2 հազար մարդ դուրս է բերվել «IQ-квартала» և Afimall City առևտրի կենտրոնից։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները, և փորձագետները բարձրախոսով քաղաքացիներին խնդրել են հեռանալ շենքերից։

Ինչպես հայտնի է դարձել քիչ ավելի ուշ, անհայտ անձինք Մոսկվա քաղաքի վարչակազմին տեղեկացրել են անօդաչու թռչող սարքի հերթական հարվածի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն հինգ անօդաչու թռչող սարքեր են մոտենում Մոսկվային. հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսների տեսանյութերը։

Կիսվել սոց․ ցանցերում