«Արшրшտն» ուժեղ էր «Շիրակից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երեւանի «Արարատին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Շիրակից» աչքի ընկավ կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։ «Արարատի» գոլերը խփեցին ֆրանսիացի կիսապաշտպան Կլեման Լերնոն եւ ֆրանսիացի հարձակվող Կասիմ Հաջին։

«Արարատը» 19-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով հարձակվող Ռազմիկ Հակոբյանի հեռացումից հետո։ Ավելացված 6-րդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ «Արարատի» պաշտպան Վոլոդյա Սամսոնայնը։

«Արարատը» 20 միավորով 6-րդ տեղում է, «Շիրակը» 8-րդն է՝ 12 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Շիրակ» — «Արարատ»՝ 1:2

Դոնալդ Կոդիա, 72 — Կլեման Լերնո, 14, Կասիմ Հաջի, 74

Հեռացում՝ Ռազմիկ Հակոբյան («Արարատ»), 19, Վոլոդյա Սամսոնյան («Արարատ»), 90+6

Կիսվել սոց․ ցանցերում