Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:
«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:
Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը:
Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում: