Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս». Ֆաբրիցիո Ռոմանո

Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Այաքսի» գլխավոր տրանսֆերային թիրախը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն ինքը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսի» դիտորդ խորհուրդը դեմ է Սպերցյանի տեղափոխությանը. նրանք «անբարոյական» էին համարել ռուսական ակումբի հետ գործ ունենալը։ Հուլիսին ենթադրվում էր, որ «Այաքսը» «Կրասնոդարին» առաջարկել է 8,5+2 միլիոն եվրո Սպերցյանի համար և խաղացողի վերավաճառքի գումարի 10%-ը, սակայն «ցլերը» մերժել էին այս առաջարկը։

Կիսվել սոց․ ցանցերում