Սթրեսը և սննդակարգում ավելցուկային ածխաջրերը ծերացման հիմնական հրահրողներն են, պարզաբանել է բժիշկ Սվետլանա Զվերևան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա թվարկել է այլ սովորություններ, որոնք արագացնում են մարմնի ծերացումը։
Ըստ Զվերևայի՝ մարմնի ծերացումը հրահրվում է սթրեսի, անհանգստության պատճառով։ Բացի այդ, շաքարի անվերահսկելի օգտագործումն իր հերթին հանգեցնում է սպիտակուցների վնասման, ինչը ազդում է մաշկի առաձգականության և անոթների վիճակի վրա, զգուշացրել է բժիշկը։
Ծխելը մարմնի վաղաժամ ծերացումը հրահրող հիմնական գործոններից մեկն է, քանի որ այս գործընթացը առաջացնում է հսկայական քանակությամբ ազատ ռադիկալների ձևավորում, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա:
Ծխելը նաև հանգեցնում է բորբոքման, նվազեցնում է թթվածնի մատակարարումը օրգանիզմին և բացասաբար է անդրադառնում մաշկի և այլ հյուսվածքների վիճակի վրա։
Քնի պակասը և գիշերային հերթափոխը կարող են արագացնել ուղեղի ծերացման գործընթացը, շարունակել է բժիշկը։ Զվերեւան հավելել է, որ կանանց մոտ, ովքեր միշտ լավ են քնում, մաշկի վերականգնումն ավելի արդյունավետ է 30 տոկոսով։
Նոր բան սովորելու դժկամությունը կարող է վնասակար լինել ուղեղի համար և հանգեցնել արագացված ծերացման:
Ապացուցված է, որ բարձր կրթական և ինտելեկտուալ զարգացումը նվազեցնում է դեմենցիայի զարգացման ռիսկը։
