Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-ից 20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:
Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Խաղերը սկսվելու են ամեն օր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
