Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը

Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից:

 

Ընկերությունից Auroranews-ին փոխանցեցին, որ Վրաստանի տարածքում երկու տեղում վնասվել է մալուխը: Իրենց մասնագետները անում են հնարավորը, գոնե ռեզերվային տարբերակով համացանցը վերականգնելու համար:

 

Հայտնեցին, որ այդ աշխատանքները կտևեն մինչև 40 րոպե: Ավելի քան 3 ժամ էլ կտևի մինչև գործընկերներին կհաջողվի վերկանագնել ընդհանուր մալուխը:

Կիսվել սոց․ ցանցերում