Ինչպիսի շրջապատում կլինեք, այդպես էլ կապրեք:

Ինչպիսի շրջապատում կլինեք, այդպես էլ կապրեք:
Թմրամոլների հետ մի օր թմրադեղերն ձեզ կհետաքրքրեն, խաղամոլների հետ խաղերը: Սահմանափակ, ամբողջ օրը սրանից-նրանից բամբասողների հետ ուրիշների կյանքով կապրեք:
Իսկ ոչնչի չհասած և ծույլ մարդկանց հետ չեք զարգանա և դուք էլ միշտ նույն տեղում կլինեք:
Ընտրեք այնպիսի մարդկանց, որոնցից կսովորեք և որոնք չեն սահմանափակի ձեզ:
Իսկ եթե մտածում եք, որ ձեզ վրա չեն ազդում մարդիկ, որոնք շատ վատ սովորություններ ունեն, ապա դա նման է նրան, երբ դուք փակված լինեք ամբողջ օրը մի սենյակում, որտեղ թունավոր գազն արտահոսում է և ասեք, որ ձեր ինքնազգացողության վրա դա չի ազդում :
Դուք գուցե չնկատեք, բայց քիչ -քիչ կխեղդվեք…
Այդպես էլ մարդկանց դեպքում է, երբ մենք լինում ենք սխալ շրջապատում :
Բծախնդիր մի փոքր եղեք ընկերների, շրջապատի հարցում:

Օսաննա Կ-յան

Կիսվել սոց․ ցանցերում