Աբովյան-Արտաշատ խճուղում ինքնավթարի հետևանքով մեքենայի ուղևորուհին մшհшցել է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Աբովյան-Արտաշատ խճուղում կորցնելով կառավարումը՝ 48-ամյա տղամարդու վարած «Շևրոլեն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ ուղևոր, 1990 թ․ ծնված Նելլի Մանուկյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել սոց․ ցանցերում