Ճապոնիան ցունամիի դեպքում տшրհшնման վшրժшնքներ է անցկացրել

Ճապոնիան կիրակի օրը ցունամիի ժամանակ տարհանման վարժանքներ է անցկացրել իր ամենաարևմտյան Յոնագունի կղզում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Նշվում է, որ զորավարժությունները նաև նախատեսված են օգնելու բնակիչներին «արձագանքել արտակարգ իրավիճակին, որը կարող է առաջանալ Չինաստանի կողմից հարևան  ինքնակառավարվող Թայվանը վերահսկողության տակ առնելու ցանկացած փորձից»:

Մայրաքաղաք Տոկիոյից 2000 կմ հարավարևմուտք գտնվող Յոնագունիում զորավարժություններին մասնակցել են մոտ 200 պաշտոնյաներ և Ճապոնիայի զինված ուժերի անդամներ, որոնք հայտնի են որպես Ինքնապաշտպանության ուժեր (SDF):

Սակայն, Ճապոնիայի գլխավոր կղզիներից ավելի քան 1000 կմ հեռացած նավերի ուղղաթիռներն ու դեսանտային մոտորանավակները չեն կարողացել միանալ զորավարժություններին ուժեղ քամու պատճառով:

Ճապոնիան ենթակա է երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ազդեցությանը. Դրանցից մեկի՝ 2011 թվականին երկրի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափին հարվածած ցունամիի հետևանքով գրեթե 20․000 մարդ է զոհվել։

Կոձի Սուգաման՝ Յոնագունիի պաշտոնյան, որը պատասխանատու է կղզու 1700 բնակիչներին բնական աղետներին նախապատրաստելու համար, ընդգծել է, որ համայնքը նաև պետք է պատրաստ լինի հակամարտության վտանգին։

Կիսվել սոց․ ցանցերում