«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ 4 կիլոմետր ռելսներն արդեն մեզ մոտ՝ Երևանում են:
«Կապված 32 անվազույգերի հետ այսօր պետք է պայամանգիր կնքենք, որ մատակարարը սկսի մատակարարել:
Անցած տարի հունար ամսին հիմնավոր վերանորոգում կատարեցինք Հանրապետության հրապարակ կայարանի շարժասանդուղքնրը: Հիմա ունենք հաղթող, մնացած երկու շարժասանդուքների մատակարարումը կկատարվի մինչև դեկտեմբերի 10-11-ը, հունվարի վերջ Հանրապետության հրապպարակի երկու շարժասանդուղքներն էլ հիմնավոր կվերանորոգվեն, այսինքն 3 շարժասանդուղք լրիվ նորացված կլինի»,- ասաց Սեդրակյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ 4 կիլոմետր ռելսների տեղադրման աշխատանքները ինչքա՞ն կտևի, որին Սեդրակյանն աձագանքեց. «Կատարվելու է փուլային, մոտավորապես երկու ամիս կտևի»:
