Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զпրшվшրժություններ են անցկացրել

Նոյեմբերի 6-ից 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:

«Համատեղ վարժանքը, որը մտնում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մեջ, նպաստել է մասնակիցների միջև փոխըմբռնման և  գիտելիքների և փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործառնական հնարավորությունների ամրապնդմանը» — ասված է գերատեսչության նհաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման ուղիղ կրակահերթեր, կիրառվել են դիպուկահար կրակոցների, փակ տարածքներում մարտերի, փոքրածավալ վարժանքների պլանավորում և անցկացման տեխնիկա և մարտավարություն։

Կիսվել սոց․ ցանցերում