Երեւանում անցկացվեց լատինաամերիկյան պարերի երիտասարդական ԱԱ-ն (ֆոտո)

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը 33 երկրի 59 պարային զույգերի մասնակցությամբ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ — Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ են ունեցել 7 երկրի 24 զույգեր:

Մասնակիցները մրցել են 3 անվանակարգում: Հայաստանը ներկայացրել են Սեթ Մանուկյան — Սաթենիկ Սարգսյան, Պարգև Նավասարդյան — Էլեն Խաչատրյան և Վահե Սարգսյան -Մանե Օհանյան զույգերը:

https://www.facebook.com/minESCSarm/posts/655133816808836?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում