Ուելսի հետ խաղի բոլոր տոմսերը սպառված են

Նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կլինի լեփ-լեցուն:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն՝ տեղեկացնելով տոմսերի սպառված լինելու մասին:

«Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,- ասված է գրառման մեջ:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2024-ի որակավորման ընտրական փուլում կմրցի Ուելսի հավաքականի հետ: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում