Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Իսրայելի հետ և առավելության հասել 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթել են Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսել են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է:

Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցել է Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում