ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը

Կիևում ապամոնտաժել են բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։  Այս մասին հայտնում է УНИАН գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։

Տարածված կադրերում բանաստեղծի ներկված հուշարձանը պատվանդանից հանում են կռունկով։

Նոյեմբերի 8-ին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատկերները հեռացվեցին Կիևի մարզի Բրովարի քաղաքում փոստատան շենքի ճակատից:

Ավելի վաղ Կիևում ապամոնտաժել էին Պուշկինի կիսանդրին, որը գտնվում էր 153-րդ գիմնազիայի տարածքում:

Կիսվել սոց․ ցանցերում