Այս տարի էլ անցքեր կլինեն, բայց՝ ավելի քիչ. Սուրեն Գրիգորյանը՝ Երևանի տոնական զարդարանքների մասին

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ ունենք իրավիճակ, որ ամանորի լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու ենք նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքը»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ մեկ տարի անց կարևոր է արձանագրել, որ այն ծախսերը, որ արվել էին անցյալ տարի ամանորյա զարդարանք ձեռք բերելու համար արդարացված են:

Գրիգորյանը նաև նկատեց. «Գաղտնիք չէ, որ անցյալ տարի շատ քննարկվեց հատկապես լոկացիաներից մեկում՝ Հանրապետության հրապարակում և դրա շենքերի վրա կատարված աշխատանքը, անցքերը: Ինչպես անցած տարի խոստացանք, բոլոր անցքերը փակվել են: Այս տարի Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը իրականացվելու է մի փոքր այլ եղանակով: Պատկերը, որ տեսել եք անցյալ տարի  նույն է լինելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կառկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները: Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատելի փոքր քանակով և հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են և լցվել, և ինչպես անցյալ տարի այնպես էլ հիմա՝ ծրագրի ավարտից հետո լցվելու են»:

Գրիգորյանը նշեց՝ հաշվի առնելով, որ այս տարի չունեն այն հրատապության հրամանը, որը ունեցել են անցած տարի կապված «Մանկական եվրատեսիլ»-ի բացման արարաողության հետ այս տարի փոքր ինչ ուշ են վառվելու թե՛ ամանորյա, թե՛ տոնածառի լույսերը:

Կիսվել սոց․ ցանցերում