Ռոմանոս Պետրոսյանին 8 օր կփոխարինի Ռոբերտ Բազիկյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 և 2022-2023 թվականների աշխատանքային տարիների ամենամյա լրացուցիչ արձակուրդները՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»:

Կիսվել սոց․ ցանցերում