Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից

Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավիացիայից։

 

«Քանի որ այսօր մառախուղը շատ թանձր էր` վայրէջքի համար առավոտյան ժամերին ոչ թույլատրելի, երկու չվերթներից մեկը՝ Մոսկվա-Երևանը որոշ ժամանակ պտտվել է երկնքում և մառախուղի պատճառով վայրէջք չի կարողացել կատարել։ Այս պասհին արդեն իջել է Թբիլիսիում»,-ասացին ծառայությունից։

 

Մեզ հայտնեցին նաև, որ երկրորդը՝ Շարմ Էլ Շեյխ–Երևան թռիչքն էր, որը օդում պտտվել է մինչև մառախուղը ցրվի։

Նշենք, որ Շարմ Էլ Շեյխ–Երևան չվերթի ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»։

Կիսվել սոց․ ցանցերում